• pjc.am
  • hy Հայերեն
  • en English
Նվիրաբերել
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Ոչ մի արդյունք
View All Result
Media Center
Ոչ մի արդյունք
View All Result

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը
«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում

Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ շարունակ գործակալության ջանքերը՝ պաշտպանել իր հեղինակային իրավունքները, արդյունք չեն տվել։ Ուրիշի աշխատանքը յուրացնող և ըստ ցանկության ու ճաշակի օգտագործող ԶԼՄ-ները գուցե չեն կարծում, որ այդպիսով իրենք խախտում են և՛ օրենքը, և՛ մասնագիտական էթիկան։ Կամ ուղղակի արհամարհում են թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Ինչպես հայտնի է, հեղինակային իրավունքների խախտումները լուրջ մարտահրավեր են լրատվական դաշտի համար․ այս խնդիրը քննարկվել է դեկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում:

«Ֆոտոլուրի» ղեկավար Մելիք Բաղդասարյանը նշել է, որ նախ սկսել է սեփական ուժերով դիտարկումներ անցկացնել ու հայտնաբերել այլ հարթակներում ապօրինի հրապարակված հեղինակային աշխատանքները, ընդ որում՝ աղավաղված ու խմբագրված․ «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագ նույնականացնել մեր արտադրած լուսանկարները և տեսնել, թե ովքեր և ինչպես են դրանք օգտագործել։ Իսկ այսօր այդ լուսանկարների 80 տոկոսը գողացվում է»։ Գործակալության տնօրենը զրուցել է լրատվամիջոցների ղեկավարների հետ, սակայն իրավիճակը չի փոխվել։ Ավելի ուշ նա որոշել է դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ աջակցության ակնկալիքով։ ԽԱՊԿ-ն էլ «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակ»-ի հետ համատեղ ստանձնել է գործակալության հեղինակային իրավունքների պաշտպանությունը։

Ըստ փաստաբան, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանի՝ «Այս գործընթացի նպատակը լրատվական ոլորտում միջավայրն առողջացնելն է։ Պետք է փորձենք ձևավորել մշակույթ՝ պատշաճ աշխատելաոճի համար»։

Սույն թվականին մայիսի 14-ից սեպտեմբերի 30-ը «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակը» «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ ծանուցել է 27 լրատվական կայքի: Ի դեպ, լրատվամիջոցների անունները դեռևս չեն հրապարակվում։  Ծանուցումները կրել են պարբերական բնույթ, և արձանագրված խախտումները նշելիս հղում է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1121 և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածներին։

Արդյունքը հետևյալն է․ 27 լրատվական կայքերից միայն 14-ն է արձագանքել ծանուցումներին, սակայն դրանցից 8-ը շարունակել է խախտումները, ինչի համար կրկին ծանուցվել է, իսկ 6-ը հեռացրել է բոլոր ապօրինի օգտագործված լուսանկարները, դրանցից մեկը որոշել է բաժանորդագրվել «Ֆոտոլուր»-ին: 13 կայք ընդհանրապես չի արձագանքել ծանուցումներին (դրանցից մեկը ներկայումս չի գործում)։ Ուշագրավ է, որ ծանուցված լրատվական կայքերից 3-ը հեռացրել են գործակալության հեղինակային իրավունքների պաշտպանության լոգոն և տեղադրել են իրենցը` փորձելով լուսանկարները ներկայացնել որպես սեփական արտադրանք:

«Որոշ լրատվամիջոցների ղեկավարներ կտրուկ հրաժարվել են որևէ կերպ քննարկել իրենց թույլ տված խախտումները։ Այդ ծայրահեղ արտառոց դեպքերը կդառնան դատական հայցերի առարկա, և «Ֆոտոլուր» գործակալությունը տվյալ վեճերում կօգտվի ԽԱՊԿ-ի և «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակ»-ի աջակցությունից»,- տեղեկացրել է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը։
ShareTweetPin
Նախորդ

Կբարելավվի՞ բարեվարքությունը իրավապահ համակարգում նոր նախագծով

Հաջորդ

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում

Related Posts

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը
Հաղորդագրություններ

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...

4 Մարտի, 2025
Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին
Հաղորդագրություններ

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...

25 Փետրվարի, 2025
Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում
Հաղորդագրություններ

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...

20 Փետրվարի, 2025
Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը

4 Մարտի, 2025 11:47

Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

25 Փետրվարի, 2025 16:04

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում

20 Փետրվարի, 2025 14:23

Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը

20 Փետրվարի, 2025 14:11

Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև

14 Փետրվարի, 2025 13:02

Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...

Տեսնել ավելին

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

  • Մենք
  • Միջոցառումներ
  • Հաղորդագրություններ
  • Ծառայություններ
  • Ինֆոգրաֆիկա
  • Օգտագործման դրույթներ
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ

+37412 755898 +37499 755 898
[email protected]
Մյասնիկյան 1/6, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

 

Նվիրաբերել

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

Ոչ մի արդյունք
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՄԵՆՔ
    • ՄԵՐ ԹԻՄԸ
  • ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
  • ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են | Մեդիա Կենտրոն

  • Հայերեն