Երևանի կառուցապատումը կանոնակարգելու ի՞նչ լուծումներ ունեն ավագանու թեկնածուները

Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երևանի կառուցապատումը կանոնակարգելու ի՞նչ լուծումներ ունեն ավագանու թեկնածուները» թեմայով։


  • Անի Խաչատրյան՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու

  • Գրիգոր Բալասանյան՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու թեկնածու


Քաղաքային պլանավորման տեսանկյունից ի՞նչ լուրջ խնդիրներ ունի Երևանը։

Այդ խնդիրներն ինչպե՞ս են պատրաստվում լուծել անձինք, որոնք կստանձնեն Երևանի կառավարումը։

Ի՞նչ է արվելու վարչական շրջանների համաչափ զարգացման համար։

Սեպտեմբերի 17-ին Երևանը քաղաքապետ ու ավագանի է ընտրելու։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Ընտրություններին ընդառաջ Մեդիա կենտրոնը քննարկումների շարք է նախաձեռնում ոլորտային խնդիրների վերաբերյալ։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 28 2023
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...