Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ» թեմայով։


Բանախոսներ՝

Նաիրա Սաֆարյան՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր, ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական

Սերոբ Խաչատրյան՝ Կրթության փորձագետ

Միշա Թադևոսյան՝ Կրթության ոլորտի հետազոտող։


Վերջին մեկ տարում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է։ Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր է։ 2017-2018 ուսումնական տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը եղել է 1758, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 3559։ Միաժամանակ կրթության փորձագետներն արձանագրում են, որ մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը կտրուկ նվազում է, իսկ ավարտածներից շատերը չեն ուզում դպրոցում աշխատել, հատկապես՝ երիտասարդները։


Լրագրողների մուտքն ազատ է։

Ամսաթիվ

Հլս 15 2022
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...