Տեղական ինքնակառավարում, որը կառավարվում է կենտրոնի՞ց. ՏԻՄ համակարգի խնդիրները

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Տեղական ինքնակառավարում, որը կառավարվում է կենտրոնի՞ց. ՏԻՄ համակարգի խնդիրները» թեմայով:

Բանախոսներ՝

Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ

Հայկ Գրիգորյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

❗️Քննարկմանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն ՔՊ-ից մինչև օրվա վերջ այդպես էլ որևէ արձագանք չեղավ: Մեր զանգերը ևս անպատասխան մնացին:

Դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը»:

✅Որքանո՞վ են հնչող մտահոգությունները տեղին:

✅Ինչու՞ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը տեղի է ունենում անառողջ մթնոլորտում, երբ համայնքապետի աշխատանքի հանդեպ մտահոգությունները կարող էին ներկայացվել օրենքով սահմանված այնպիսի եղանակով, որ ընկալելի լիներ թե՛ համայնքի բնակիչներին, թե՛, առհասարակ, ՀՀ քաղաքացիներին:

✅Առհասարակ, Հայաստաում որքանո՞վ է կայացած տեղական ինքնակառավարման համակարգը:

*******
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 13 2023
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...