Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին


Հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով։


Բանախոսներ՝

✅Հրայր Հակոբյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ
✅Տաթևիկ Բեժանյան՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ


2025 թվականից սկսած՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը և ներդնելով արտաքսման նոր միջոցներ։
ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ 16337 քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն։

_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Հնվ 16 2025
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...