Մաքրում ենք Երևանը. աղբահանության խնդիրները և ավագանու թեկնածուների առաջարկները

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մաքրում ենք Երևանը. աղբահանության խնդիրները և ավագանու թեկնածուների առաջարկները» թեմայով։

Բանախոսներ՝


  • Արմեն Գալջյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու

  • Դավիթ Խաժակյան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու

  • Դավիթ Մարգարյան՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու

  • Քրիստինա Վարդանյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Մեդիա կենտրոնը շարունակում է քննարկումների շարքը ոլորտային խնդիրների վերաբերյալ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կներկայացնեն Երևանը աղբից մաքրելու իրենց պատկերացումներն ու ծրագրային մոտեցումները։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 30 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...