Կարգապահական տույժի սպառնալիք լայք դնելու համար, ի՞նչ է կատարվում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ում

Ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կարգապահական տույժի սպառնալիք լայք դնելու համար, ի՞նչ է կատարվում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ում» թեմայով։

Բանախոսներ՝

Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

Էմիլ Մկրտչյան՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից

Ապրիլի 5-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Ապրիլի 5-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր»:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Ապր 11 2024
Ավարտված!

Ժամ

11:30 - 12:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...