Իշխող ուժը չարաշահո՞ւմ է վարչական ռեսուրսը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Հուլիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Իշխող ուժը չարաշահո՞ւմ է վարչական ռեսուրսը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով։

Բանախոսներ՝

✔ Սոնա Այվազյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

✔Վարդինե Գրիգորյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի ղեկավար


«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am փաստերի ստուգման հարթակի հետ միասին, կատարել է հետաքննություն, համաձայն որի՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով հավաքագրում է Երևանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։ Հետաքննությունը պարզել է, որ գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հլս 26 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...