Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք

Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք» թեմայով։

Բանախոսներ՝


  • Վովա Վարդանով՝ «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ

  • Նարեկ Ներսիսյան՝ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ

  • Ներկայացուցիչ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունից


Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։

Կառավարությունն ապրիլի 13-ի նիստում հաստատեց զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել նոր նախագծով, որով սահմանվելու է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը։ Այս նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:

Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`


  1. հոգեկան խանգարումների տեսակներ

  2. նյարդային համակարգի հիվանդություններ

  3. վնասվածքների հետևանքներ

  4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,

  5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ

  6. զարգացման արատներ

  7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Ապր 17 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...