Դատապարտյալների վերասոցիալականացման հնարավորություններ թղթի վրա, բայց ոչ կյանքում

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դատապարտյալների վերասոցիալականացման հնարավորություններ թղթի վրա, բայց ոչ կյանքում» թեմայով։

Բանախոսներ՝



  • Հասմիկ Հովակիմյան՝ Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ (Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ)

  • Ծովինար Թադևոսյան՝ Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ

  • Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ


Դատապարտյալներն ահազանգում են, որ վերասոցիալականացման մասով պետությունը միջոցներ է հատկացնում, դասընթացներ է իրականացնում, բայց այդ աշխատանքը, պետության կողմից հատկացված միջոցները, դատապարտյալների ձեռքբերումները չեն արժևորվում, և համարվում են անիմաստ ու ձևական՝ չնայած ամրագրված և նախատեսված են օրենքով։ Պետության անունից հանդես եկող այլ ատյաններ՝ դատարանները և պատժի հարկադրանքի այլ միջոցների կատարման օրինականությունը վերահսկող դատախազները, արհամարհելով այս աշխատանքը, մերժում են ցանկացած հնարավորություն, որը նախատեսված է օրենքով։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 15 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...