Արցախից բռնի տեղահանվածներ. ի՞նչ իրավունքներ ունեն և ո՞ր իրավունքները կարող են իրացնել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման ընթացքում կզրուցենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ:

Թեման՝ «Արցախից բռնի տեղահանվածներ. ի՞նչ իրավունքներ ունեն և ո՞ր իրավունքները կարող են իրացնել»:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումն Արցախի վրա պատճառ դարձավ Արցախի հայաթափմանը. 100 000-ից ավելի հայեր ստիպված եղան թողնել իրենց պատմական հայրենիքն ու բռնի տեղահանվեցին՝ Արցախում թողնելով սեփականությունը, անշարժ գույքը, մշակութային արժեքները, ընտանեկան գերեզմանները, կտրվեցին իրենց պատմական միջավայրից:
✔ Ի՞նչ իրավունքներ ունեն բռնի տեղահանված հայերը:
✔ Ո՞ր իրավունքները կարող են իրացնել:
✔ Ի՞նչ իրավունքներ, հնարավորություններ ու սահմանափակումներ ունի «փախստական»-ի կարգավիճակը:
✔ Ո՞ր դեպքում կկարողանան Արցախից Հայաստան տեղափոխել իրենց սեփականությունը կամ կկարողանա՞ն արդյոք:
✔ Պատմական հայրենիք վերադարձի իրավական և երաշխավորված ի՞նչ հնարավորություններ կան:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Նյմ 03 2023
Ավարտված!

Ժամ

13:30 - 14:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...