Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները

Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդումը կհյուրընկալի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանին:
Թեման՝ «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ վարչապետի, ԵԽ-ի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի անունից ստորագրվեց հայտարարություն: Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի 29 800 քկմ-ի ու Ադրբեջանի 86 600-ի փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը իրականացվի ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների, որոնք տրամադրվել են կողմերին, իսկ ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության սկզբունքը հարգելով։

Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի 86 600 քկմ-ի մեջ մտնու՞մ են անկլավները:

Ադրբեջանի կողմից ճանաչվելիք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քկմ, ենթադրու՞մ է, որ այդ երկիրը պետք է իր բոլոր ուժերը դուրս հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Սև լիճ, Ճամբարակ, Ջերմուկ, Իշխանասար և այլն:

Ի՞նչ են պնդում քարտեզները, որոնց վրա հիմնվելով՝ պետք է կատարվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

Ամսաթիվ

Հկտ 09 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 13:40

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...