7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը

Հունվարի 10-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը» թեմայով։


Բանախոսներ՝

✅Ռուբեն Սարգսյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
✅Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը (work-life balance)՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները, հատկապես՝ սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածներում։
_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Հնվ 10 2025
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...