Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։
Բանախոսներ՝
Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ համահիմնադիր, սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ
Ստելլա Չանդիրյան՝ «Փոփոխություն» ՀԿ համահիմնադիր, գենդերային հարցերով փորձագետ, միջազգային և եվրոպական համեմատական իրավունքի մասնագետ
Արդյո՞ք, Հայաստանը խախտում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիան:
Ո՞ր բաղադրիչների առկայությամբ է որևէ կառույց համարվում հաստատություն (անկախ կյանքի սահմանափակում և մեկուսացում համայնքից, ում հետ և ինչպես ապրելու որոշման բացակայություն, այլ)։
Ի՞նչ իրավունքներ են խախտվում հոգեբուժական և խնամքի հաստատություններում։
Որո՞նք են գենդերային բռնության առանձնահատկությունները հոգեբուժական և խնամքի հաստատություններում։
Ինչպե՞ս պայքարել հաստատությունների դեմ, ի՞նչ քայլեր ձեռնարկել։
Հաստատությունների փոխարեն ինչպիսի՞ ծառայություններ ներդնել Հայաստանում։
«Փոփոխություն» ՀԿ-ն մշակել է ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ, որի նպատակն է ուսումնասիրել, համախմբել և ներկայացնել վերոհիշյալ հարցերի պատասխանները։
Ապաինստիտուցիոնալացման նպատակն է վերջ դնել ինստիտուցիոնալացման բոլոր ձևերին․ փակել հաստատությունները, բացառել նոր հաստատությունների բացումն ու ապահովել այնպիսի կենսապայմաններ, երբ մարդիկ իրենք են ընտրում՝ որտեղ և ում հետ ապրել։
Հայաստանում այս գործընթացը հապաղում է, իրավապաշտպաններն ու դիտորդական խմբերը տարբեր զեկույցներում արձանագրում են փակ հաստատություններում խնամվող անձանց բազմաթիվ իրավունքների խախտումներ: