
Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում առկա համակարգային խնդիրները
Նոյեմբերի 5-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում առկա համակարգային խնդիրները» թեմայով։
Բանախոսներ՝


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է վեր հանել Հայաստանի վարչական դատավարության օրենսդրության խնդիրները, հատկապես՝ շեշտադրելով նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող կարգավորումները:
Փաստաթուղթն անդրադառնում է նաև դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում արձանագրված մի քանի հիմնախնդիրների, որոնց կարգավորումը էական նշանակություն կունենա կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու և խոցելի խմբերի համար համապատասխան երաշխիքների ապահովման տեսանկյունից։
———————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,


Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին: