
Բանտից՝ հասարակություն․ վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բանտից՝ հասարակություն․ վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ» թեմայով։
Բանախոսներ՝
Արշակ Գասպարյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար


Հայաստանը որդեգրել է պատժողականից վերասոցիալականացման անցնելու քաղաքականություն։ Վերասոցիալականացումը դատապարտյալի վերաինտեգրման ծրագիրն է, որի նպատակն է մշակել քայլեր, որպեսզի անձը հասարակություն վերադառնալուց հետո կրկին հանցանք չկատարի։
Վերասոցիալականացումը հանրության մեջ ընդունված արժեքների յուրացումն է դատապարտյալի կողմից։ Քրեական օրենսգիրքը նախանշում է վերասոցիալականացման տարբեր մեթոդներ և հնարավորություններ, ներառյալ՝ աշխատանքային հնարավորությունները և կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ դատապարտյալին հասարակություն վերադարձնելու համար։ Որքանո՞վ են արդյունավետ այդ միջոցները բարեհաջող վերասոցիալականացման հասնելու համար:
———————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,


Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին: