
«Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունները կկարգավորե՞ն խնդիրները
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունները կկարգավորե՞ն խնդիրները» թեմայով:
Բանախոսներ՝
Արշակ Քերոբյան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության պետ
Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ
Արթուր Պապյան՝ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել https://www.e-draft.am/projects/6656/justification:
Կիբեռանվտանգության ապահովումը ներկայում կրում է անդրսահմանային բնույթ։ ՀՀ-ն ևս, հասկանալի է, միջազգային համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումների և գործիքակազմերի ներդրման ուղղությամբ։ Ֆինանսական և մասնագիտական ռեսուրսը որքանո՞վ է բավարար ակնկալվող արդյունքն ունենալու համար, եթե հաշվի առնենք նաև այն, որ կիբեռանվտանգության ոչ մի արհեստավարժ մասնագետ չի մտնի պետական կառույց պետական աշխատավարձով:






Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։