Ոստիկանության բարեփոխումները Արագածոտնի մարզում․ ի՞նչ արդյունքներ կան

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունում (Հասցե՝ ք․Աշտարակ, Այգեստան 16) կազմակերպվում է քննարկում՝ «Ոստիկանության բարեփոխումները Արագածոտնի մարզում․ ի՞նչ արդյունքներ կան» թեմայով։

Բանախոսներ՝

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Նարեկ Բոցինյան՝ «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։

Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։

Մեդիա կենտրոնը ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ է կազմակերպում տարբեր մարզերում։ Նպատակն է՝ պարզել, թե ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 19 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...