Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ներդրումը 1 տարի անց ի՞նչ ազդեցություն է թողել համակարգի վրա

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա բանավեճ՝ «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ներդրումը 1 տարի անց ի՞նչ ազդեցություն է թողել համակարգի վրա» թեմայով։

Բանախոսներ՝

Արմեն Մկրտչյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

Արամ Մինասյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար

Մարիամ Անտոնյան՝ Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող

Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության Ծրագրերի համակարգող

Քննարկումը կվարի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Արմինե Ավետյանը։


❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում:

Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:

Ամսաթիվ

Դկտ 15 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...