
Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի շրջանակներում տեղի կունենա «Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն» թեմայով քննարկում:
Բանախոսներ՝
- Տաթև Խաչատրյան՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:


Կքննարկենք այս և թեմային վերաբերող այլ հարցեր։
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. https://shorturl.at/ailC7
ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2022 թ.-ը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:
Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝
Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝
- համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում
- հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ
- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ
- անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ
- ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր
- վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։