
Ի՞նչ աջակցություն են ստանում Արցախից տեղահանված քաղաքացիները. որքանո՞վ է այն թիրախային
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի թեման Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով տեղահանված և փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին ՀՀ ու Արցախի կառավարությունների կողմից տրվող սոցիալական աջակցության արդյունավետությունն է:
Բանախոսներ՝
- Գայանե Ղարագյոզյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական
- Սասուն Սավադյան՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ
- Կարինե Մովսեսյան՝ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար





Կքննարկվեն այս և թեմային առնչվող այլ հարցեր:
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։