Գյուղատնտեսության օժանդակության պետական ծրագրեր, թիրախներ, արդյունավետություն

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի քննարկման թեման է՝ «Գյուղատնտեսության օժանդակության պետական ծրագրեր, թիրախներ, արդյունավետություն»։

Բանախոսներ՝


Տոհմային «խելացի» անասնապահություն, ինտենսիվ այգեգործություն, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացում, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսություն, ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ՝ զարգացած ագրոբիզնես…Սրանք են կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերի նպատակները:
✔Որքանո՞վ են աջակցության ծրագրերն արդյունավետ:
✔Քանի՞ շահառու ունեն նման ծրագրերն ու ի՞նչ արդյունքներ են գրանցված մինչ այսօր:

Հայաստանում կա 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հող, դրա փոքր մասն է մշակվում այսօր: 440 հազար հա վարելահողի մոտ 50 %-ն է օգտագործվում:
✔Ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում լուծել անմշակ վարելահողերի խնդիրը:

Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները կհնչեն քննարկման ընթացքում:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 11 2023
Ավարտված!

Ժամ

10:00 - 11:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...