Կառավարության մեգա նախագիծը՝ «Ակադեմիական քաղաք». դեմ և կողմ

Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի քննարկման թեման «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն է, որը հասանելի է այստեղ՝ https://www.e-draft.am/projects/6013/about

Բանախոսներ՝

✔ Լուսինե Գրիգորյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

✔Արթուր Մովսիսյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

✔Լիլիթ Մարգարյան՝ «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող


Կրթական սկսված բարեփոխումներն ունեն արդյունավետության խնդիր, և Կառավարությունը բարեփոխումների արդյունավետությունը դիտարկում է նաև Ակադեմիական քաղաքի կառուցման մեջ:

Ի՞նչ ուսումնասիրություններ են հանգեցրել այս գաղափարին:
Պետական բուհերն ունեն թափուր տեղեր, անգամ պետպատվերով տեղերն են թափուր մնում։ Բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Ուսանողական ո՞ր ռեսուրսով են պատրաստվում «բնակեցնել» ակադեմիական քաղաքի բուհերը:

Բուհերի մրցունակությունը բարձրացնելու ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, որոնք կաշխատեն բացառապես ակադեմիական քաղաքի կառուցումից հետո և որոնք չեն աշխատում գործող առանձին բուհերում:

«Կառավարության մեգա նախագիծը»՝ «Ակադեմիական քաղաք». դեմ և կողմ» թեման քննարկելիս կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի առաջին հաղորդման շրջանակում անդրադարձել ենք կամավորության թեմային։ Հաղորդումը կարող եք դիտել այստեղ՝ http://surl.li/jlybb

Կառավարության, ԱԺ-ի կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնություններն այս կամ այն կերպ անմիջականորեն ազդում են բոլոր քաղաքացիների կյանքի որակի վրա: Որքանո՞վ են ներկայացվող ու ԱԺ հաստատմանը սպասող նախագծերը հաշվի առնում քաղաքացիների իրավունքները, կարո՞ղ են քաղաքացիներն ազդել այդ նախագծերի շտկման, փոփոխության, համալրման վրա:

Այս հարցերն են լինելու նախագծի ուշադրության կենտրոնում։


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հլս 27 2023
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...