«Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է․ փաստաբանների պարզաբանումը

Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ««Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է․ փաստաբանների պարզաբանումը» թեմայով։

Բանախոսներ՝


  • Արսեն Սարդարյան՝ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ շահերի ներկայացուցիչ

  • Էդգար Այվազյան՝ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ շահերի ներկայացուցիչ


Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 մլն դրամ։ Նա կալանավորվել է։

Ըստ փաստաբանների՝ Հայաստանի ամենախոշոր ավտոներկրող ընկերության սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանին կալանավորել են միայն այն բանի համար, որ նրան պատկնող ընկերությունը ՊԵԿ-ից պահանջել է ՀՀ ներկրված և այնուհետև ԵԱՏՄ երկրներ վերավաճառված ավտոմեքենաների համար նախապես վճարված և վերադարձման ենթակա ԱԱՀ-ն:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մրտ 23 2023
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...