Սոցիալ-հոգեբանական ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում. խնդիրներ և լուծումներ

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա Կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Սոցիալ-հոգեբանական ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում. խնդիրներ և լուծումներ» թեմայով։


Բանախոսներ՝


  • Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ

  • Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ


Սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս խնդրահարույց է։ Արձանագրված խնդիրներն առնչվում են նշված աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների բացակայությանը՝ մասնագետների ոչ բավարար թիվ, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, աշխատավարձ, մասնագիտական գործիքակազմի, մեթոդական ուղեցույցների բացակայություն, ոչ բավարար վերապատրաստումներ և այլն: Մինչդեռ նշված աշխատանքների պատշաճ կատարումը կարևոր նշանակություն ունի ազատազրկված անձանց վերասոցիալականացման տեսանկյունից, որի սկզբունքներն ամրագրված են ինչպես դատաիրավական, այնպես էլ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններում:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 22 2022
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ

Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեպի ներառականություն․ փակ հաստատություններից՝ համայնքներ. ապաինստիտուցիոնալացման գործիքակազմ» թեմայով։ Բանախոսներ՝ Գոհար Խաչատրյան՝ «Փոփոխություն» ՀԿ...

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...