Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը» թեմայով:
Բանախոսներ՝
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։
Արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության, ատելության դրսևորումների քննարկմանը՝ հնչեցնելով իրավապաշտպան հասարակական կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած խախտումների մասին տեղեկությունները։