Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին․ որքանո՞վ է օրինաչափ» թեմայով։
- Հասմիկ Տիգրանյան՝ ԱՆ Հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ
- Էմմա Ավագյան` Հակակոռուպցիոն կոմիտեի Իրավական ապահովման վարչության պետ
- Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման, օգտագործման պայմանները և կարգը: