- Սահակ Գասպարյան՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
- Ռոբերտ Հակոբյան՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն
- Մեսրոպ Հարությունյան՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն
- Նոյեմբերի 22-ի երեկոյան ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը տարածել է տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հայտնել է, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կոտրել է կենտրոնի դարպասը: Ընկերությունը չի կոտրել դարպասը: Իսկ Ազատություն 26 և 26/1 հասցեում կատարվող շինարարական աշխատանքները օրինական են և համապատասխանում են շինարարության թույլտվության: Ավելին, ընկերությունը աշխատանքները սկսելու մասին նախապես իրազեկել է «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը (ՊՈԱԿ-ի տնօրենը ստորագրել է մեր իրազեկում/նամակի ստացականի տակ), Պետական գույքի կառավարման կոմիտեին, ՀՀ ոստիկանությանը (որի ներկայացուցիչները եղել են տարածքում)։ Նոյեմբերի 22-ին 18:00-ին բոլորի ներկայությամբ, կապալառուի միջոցով Նորքի ջրատարի տեղափոխման համար ժամանակավորապես ապամոնտաժվել են ճաղավանդակներ՝ աշխատանքները ավարտելուց հետո այն վերականգնելու պայմանով: Մեր ընկերության ներկայացուցիչները նախապես դիմել են «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի անվտանգության պետին՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մերժել է, որից հետո մեր ընկերության ներկայացուցիչները հեռացել են:
- Երկրորդ նկատառումը վերաբերվում է հայտարարությանը, թե մեր համալիրը գիտահետազոտական կենտրոնից հեռու է լինելու 10-15 : Սա ապատեղեկատվություն է. համալիրի հեռավովորությունը ՊՈԱԿ-ից համապատասխանելու է քաղաքաշինական բոլոր նորմերին:
- Գիտահետազոտական կենտրոնի տնօերնն ասում էր, թե մենք որևէ ձևով չենք համագործակցում, բայց իրականությունը այլ է. մենք բազմիցս առաջարկել ենք թե՜ գրավոր, թե՜ բանավոր ձևով տարբեր տեսակի համագործակցություններ բոլոր ասպեկտներով, որոնք միշտ մերժվել են ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից:
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերություն