Մարտի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի ժառանգությունը վտանգվա՞ծ է. Կոնդ թաղամասի ճակատագիրը» թեմայով։
Բանախոսներ՝

Սևադա Պետրոսյան՝ Ճարտարապետ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ

Գրիգորի Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ
Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, ամբողջ ծավալով օտարվելու է։ Փետրվարի 26-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի իրացման և օտարման մասին: Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է վերակառուցել երևանյան ամենակոլորիտային անկյուններից մեկը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը տեղեկացրել էր, որ Կոնդում 1 մ2 տարածքի արժեքը կազմում է 214 կամ 139 հազար դրամ, իսկ 25 դեպքերի մասով ունեն 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումար։ 2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր «Կոնդ» թաղամասի կառուցման միջազգային ճարտարապետական և քաղաքաշինական բաց մրցույթ։ Կոնդի վերակառուցման նախագիծը մշակվել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից։