Գորիկ Ավետիսյան` Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ
Լիլիթ Սահակյան՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն
Սիլվա Ադամյան՝ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը գերզանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված իրավիճակը գտնվում է նորմայի սահմաններում և համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջներին՝ հղում անելով մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված տվիչներին։