Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ՝ «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով:
Հարցազրույցը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրվում են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1-ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։
https://youtu.be/1YaqKot_3pA