

Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դատարանը մերժեց մջնորդությունը։ Ղարիբ Բաբայանն ազատության մեջ է, բայց նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:
Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, որ զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել Ամանորին: