Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատի՞ժ մնալ» թեմայով:
- Լաուրա Գասպարյան՝ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
- Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
- Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: Օրը պատահական ընտրված չէ. 30 տարի առաջ՝ 1987 թ.-ի հունիսի 26-ին է ուժի մեջ մտել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան: Հայաստանն այն վավերացրել է 1993-ին: