Դեկտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ում ( Հասցե՝ Տիգրան Մեծի 47-13-1) տեղի ունեցավ քննարկում՝ «Ոստիկանության բարեփոխումները Լոռու մարզում, ի՞նչ արդյունքներ կան» թեմայով։
Բանախոսներ՝
Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող
Մերի Կարապետյան՝ «Թումանյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան
Գևորգ Քոթանջյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։ Քննարկման նպատակն է՝ պարզել, թե ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին։