Ապրիլի 25-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրուցեցինք «Վարժական հավաքների, զորակոչի ընթացքում խախտումները շարունակվում են. ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով:
2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերն ընդգրկող ժամանակահատվածում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) են դիմել պահեստազորում հաշվառված 69 անձ։ Ինչպես զորակոչի, այնպես էլ վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի ընթացքում ՀՔԱՎ-ն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ։