Բանախոսներ՝
- Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
- Հայկ Գրիգորյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ
❗️Քննարկմանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն ՔՊ-ից մինչև օրվա վերջ այդպես էլ որևէ արձագանք չեղավ: Մեր զանգերը ևս անպատասխան մնացին:
Դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Դավիթ Ղումաշյանին:
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը»:
✅Որքանո՞վ են հնչող մտահոգությունները տեղին:
✅Ինչու՞ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը տեղի է ունենում անառողջ մթնոլորտում, երբ համայնքապետի աշխատանքի հանդեպ մտահոգությունները կարող էին ներկայացվել օրենքով սահմանված այնպիսի եղանակով, որ ընկալելի լիներ թե՛ համայնքի բնակիչներին, թե՛, առհասարակ, ՀՀ քաղաքացիներին:
✅Առհասարակ, Հայաստաում որքանո՞վ է կայացած տեղական ինքնակառավարման համակարգը: