- Թեհմինե Ենոքյան՝ «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ
- Ինգա Զարաֆյան՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան
- Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
01․12․ 2022 թ․-ին բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում էր արել. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող Խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»: ԶՊՄԿ-ի ներկայացուցիը դատական հայց է ներկայացրել Երևանի Առաջին ատյանի դատարան. պահանջում է հերքում և վնասի փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։