Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով:
Բանախոսներ՝
Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների միության նախագահ
Հաղթանակ Շահումյան՝ գեղանկարիչ
Ռուբեն Բաբայան՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր
ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և, ըստ այդմ, վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Սա նշանակում է, որ, ըստ Դատախազության, Կադաստրի կոմիտեն ժամանակին Գրողների միության շենքն օտարել է ապօրինի։
Նույն խնդրին է բախվել նաև Նկարիչների միությունը: Հերթում ստեղծագործական մյուս միություններն են:
Ի՞նչ հիմնավորումներով են փորձում ստեղծագործական միություններից վերցնել նրանց սեփականությունը, ինչու՞ են անհանգստացած ու զայրացած ստեղծագործական միությունների ներկայացուցիչները: