Հունիսի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով։
Բանախոսներ՝

Զավեն Գրիգորյան՝ Լևոն Երանոսյանի գործով տուժող

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո՝ մայիսի 31-ին, դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
Հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, սակայն առաջադրված քրեական հոդվածներից մեկով կիրառվեց համաներում, և պատիժը պայմանականորեն չկիրառվեց, իսկ մյուսով՝ դադարեցվեց քրեական հետապնդումը, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։