Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։
Բանախոսներ՝
Տաթևիկ Հայրապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ
Անահիտ Մկրտչյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, հետազոտող
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները և կատարելագործել կիրառվող պրակտիկան: