Նախարարությունից փոխանցեցին, որ քանի դեռ նախագիծը քննարկումների փուլում է, և հնարավոր են վերանայումներ, առժամանակ ձեռնպահ են մնում այս թեմայով քննարկումներին մասնակցելուց:
Ըստ այդմ՝ փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 % (ներկայում այն 5% է): Ստացվում է, որ շրջանառությունից առաջացող հարկային բեռը կրկնապատկվում է: Արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Փաստաբաններն ահազանգում են. նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ․ հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20% ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18%: