Պարզ զրույց Գայանե Հովակիմյանի հետ
Օգոստոսի 23-ին Մեդիա կենտրոնում պարզ զրուցեցինք սոցիոլոգ
Գայանե Հովակիմյանի հետ՝
«Երեխաների իրավունքներ. իրակա՞ն մտահոգություն, թե՞ ըստ նպատակահարմարության» թեմայով:
Երեխաների պաշտպանություն՝ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական, սեռական բռնությունից:
Պետության պարտավորություններ, որոնք չեն կատարվում կամ կատարվում են իմիջիայլոց` առանց համակարգված, թիրախային գործողությունների:
Երեխաների իրավունքներ՝ սենտիմենտալ, մտացածին զրույցնե՞ր են, թե՞ կոնկրետ գործողություններ ենթադրող քայլեր:
Ինչու՞ է աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությունը սելեկտիվ:
Մեդիա կենտրոնի նոր նախագիծը՝ «Պարզ զրույց»-ը, ակտիվ, որոշումներ կայացնող ու կայացրած որոշումների համար պատասխանատվություն կրող, հետաքրքիր գաղափարներ ունեցող մարդկանց հետ պարզ, անմիջական զրույց է: Նախագծի շրջանակում կփորձենք հասկանալ՝ քաղաքական, հասարակական կոնկրետ ո՞ր միջավայրն է ստեղծում այս կամ այն խնդիրը, և ինչպե՞ս է հնարավոր լուծել դրանք: