«Պարզ հարցեր» շարքի առաջին տեսանյութն անդրադառնում է ՀՀ Սահմանադրությանը։ Թեև երկրի մայր օրենքը բոլորին է հայտնի, դրա նշանակությունը հասարակության շատ խմբերի համար, այնուամենայնիվ, մեկնաբանման կարիք ունի։
Տեսանյութում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, պատասխանելով Մեդիա կենտրոնի լրագրողի պարզ հարցերին, ներկայացնում է, թե ինչ է Սահմանադրությունը, ինչու է այն կարևոր պետության համար, ինչու են Հայաստանի Սահմանադրությունն այդքան հաճախ փոփոխում:
Նախագծի ղեկավար՝ Սեդա Մուրադյան
«Պարզ հարցեր»-ի համակարգող՝ Լիլիթ Ավագյան
Շնորհակալություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին՝ պարզ հարցերին պատասխանելու համար։
«Պարզ հարցեր» տեսանյութերի շարքը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: