Սեպտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ՝ «Պարենային անվտանգություն, ինքնաբավություն. ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը» թեմայով քննարկում:
Բանախոսներ՝
- Արման Խոջոյան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Սամվել Ավետիսյան՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Տարածաշրջանային հակամարտությունների պատճառով արտաքին հաղորդակցության սահմանափակումներ ունի: Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է։ Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանին ցորենի միակ մատակարարն: Այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ է դիտարկում կառավարությունը՝ մեղմելու այն հնարավոր լոգիստիկ ռիսկերը, որոնք այսօր էլ կան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության, Հարավային Կովկասի լարված իրավիճակով:
Կառավարությունը դեռևս այս տարվա հունիսին հաստատել էր Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023- 2026 թվականների գործողությունների ծրագիրը:
Որպես նպատակ են հռչակվել պարենային անվտանգությունը, պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, նյութական պահուստի պաշարների համալրումը և ընդլայնումը, բնակչության բոլոր խավերի համար ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը: Ի՞նչ քայլերի ու միջոցների հաջորդականությամբ են իրականացվում այս նպատակները և ի՞նչ արդյունավետությամբ:
Ո՞ր ապրանքատեսակների ինքնաբավությունը կարող է ապահովել Հայաստանը, որո՞նք՝ ոչ. պատճառները:
Այս և թեմային վերաբերող այլ հարցերի պատասխանները ստացանք քննարկման ընթացքում։