Մայիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Արմավիրի «Նուկ» սրճարան-թեյարանում (Հասցե՝ ք․ Արմավիր, Սայաթ-Նովա 122) տեղի ունեցավ քննարկում՝ «Նպաստո՞ւմ են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունները արդար դատաքննության իրավունքի իրացմանը» թեմայով։
Բանախոսներ՝
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Ըստ հիմնավորումների՝ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Այս քննարկումը կազմակերպվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։