Բանախոսներն են՝
• Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
• Հովհաննես Մարգարյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ
• Արտակ Կարապետյան` Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Աշխատանքային ներուժի զարգացման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են զբաղվածության տարածքային կենտրոններում, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:
Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով ընտրված կազմակերպության կողմից և այն մասնագիտությունների գծով, որոնք կարող են ենթադրել կարճաժամկետ դասընթացներ:
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ զբաղվածության պետական գործակալությունը (Միասնական սոցիալական ծառայություն) կազմակերպել է մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը մի քանի մասնագիտությունների գծով: Սակայն նշված շահառուների մասնագիտական ուսուցումը տվյալ ժամանակահատվածում չի իրականացվել, քանի որ գնման գործընթացին ուսուցման ծառայություններ մառուցող որևէ կազմակերպություն չի մասնակցել: