Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ ՀՔԱՎ նախագահ
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ
ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ մանրամասներ է հաղորդել 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված գործերի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ:
2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով:
Ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում զինվորական հանցագործություների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են։