Բանախոսներ՝
Լուսինե Գրիգորյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Արթուր Մովսիսյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Լիլիթ Մարգարյան՝ «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող
Կրթական սկսված բարեփոխումներն ունեն արդյունավետության խնդիր, և Կառավարությունը բարեփոխումների արդյունավետությունը դիտարկում է նաև Ակադեմիական քաղաքի կառուցման մեջ:
Ի՞նչ ուսումնասիրություններ են հանգեցրել այս գաղափարին:
Պետական բուհերն ունեն թափուր տեղեր, անգամ պետպատվերով տեղերն են թափուր մնում։ Բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Ուսանողական ո՞ր ռեսուրսով են պատրաստվում «բնակեցնել» ակադեմիական քաղաքի բուհերը:
Բուհերի մրցունակությունը բարձրացնելու ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, որոնք կաշխատեն բացառապես ակադեմիական քաղաքի կառուցումից հետո և որոնք չեն աշխատում գործող առանձին բուհերում:
«Կառավարության մեգա նախագիծը»՝ «Ակադեմիական քաղաք». դեմ և կողմ» թեման քննարկելիս անդրադարձել ենք այս և թեմային առնչվող այլ հարցերի:
Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի առաջին հաղորդման շրջանակում անդրադարձել ենք կամավորության թեմային։ Հաղորդումը կարող եք դիտել այստեղ՝
http://surl.li/jlybb
Կառավարության, ԱԺ-ի կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնություններն այս կամ այն կերպ անմիջականորեն ազդում են բոլոր քաղաքացիների կյանքի որակի վրա: Որքանո՞վ են ներկայացվող ու ԱԺ հաստատմանը սպասող նախագծերը հաշվի առնում քաղաքացիների իրավունքները, կարո՞ղ են քաղաքացիներն ազդել այդ նախագծերի շտկման, փոփոխության, համալրման վրա:
Այս հարցերն են լինելու նախագծի ուշադրության կենտրոնում։