Հոկտեմբերի 13-ին «Հենման կետ»-ը հյուրընկալեց «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանին:
Զրույցի թեման՝ «Իսրայել-պաղեստինյան պատերազմի արձագանքը Հարավային Կովկասում. ի՞նչ սպասել»:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական քաղաքների վրա, իսկ Իսրայելն ի պատասխան ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Երկու կողմից կան հարյուրավոր զոհեր, գերեվարվածներ, վիրավորներ:
ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավը հայտարարել է. «Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»:
Հոկտեմբերի 9-ին, Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Կառավարության նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ հիշել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»։
Իսրայելի ու Պաղեստինի միջև պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի վրա, ի՞նչ նոր մարտահրավերների առաջ է Հայաստանը: