Բանախոսներ՝
Գևորգ Քոթանջյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ հիմնադիր նախագահ
Արբակ Սարգսյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ծրագրերի համակարգող
Վանաձոր համայնքն արդեն երկու տարի է փաստացի չունի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվեց համայնքի ավագանին, սակայն համայնքի ղեկավար մինչ օրս չի ընտրվել։
Տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ Վանաձորում երկու տարի ինքնակառավարման ճգնաժամ է: Ինչու՞ չի հաղթահարվում այս ճգնաժամը և ինչպե՞ս է հնարավոր այն հանգուցալուծել: